«Թվային հարթակների կիրառումը մեծ ներուժ ունի թե՛ երկրների ներսում, թե՛ անդրսահմանային մակարդակով արդյունաբերության և արդյունաբերական կոոպերացիայի զարգացման համար։շ Ներկայումս բիզնեսի և սպառողների միջև փոխգործակցությունն իրականացվում է հարթակային տնտեսության հիման վրա։ Ոլորտային թվային հարթակներն արդեն ձևավորվում են նաև արդյունաբերությունում», - նշել է ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Վիտալի Վովկը։
Ըստ ԵՏՀ ներկայացուցչի՝ ներկայումս համաշխարհային պրակտիկայում արդյունաբերության զարգացման հեռանկարային ուղղություն է հարթակային տեխնոլոգիաների կիրառումը, ինչպիսիք են «արտադրությունն ըստ պահանջի», «արդյունաբերական Uber»։ Տվյալ հարթակային լուծումները «թվային ֆաբրիկայի» և «թվային կոնստրուկտորական բյուրոյի» հայեցակարգերի իրականացման տարրերն են։ Համանման հայեցակարգեր և մոդելներ են ժամանակակից արդյունաբերության զարգացման համար օգտագործում առաջատար օտարերկրյա պետությունները։
Վիտալի Վովկն ընդգծել է, որ արդյունաբերությունում թվային հարթակների ներդրման գործում ուշացումն աշխատանքի արտադրողականության նվազման ռիսկեր և ԵԱՏՄ երկրների տեխնոլոգիական ինքնիշխանության համար կորուստներ է կրում։
Կլոր սեղանի մասնակիցները նշել են ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիան զարգացնելիս թվային հարթակների կիրառման առավելությունները և քննարկել նման լուծումների իրականացման բարդությունները։
ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի զարգացման նպատակով բանախոսներն առաջարկել են ստեղծել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դասակարգման տվյալների ընդհանուր շտեմարան, ինչպես նաև կազմակերպել արդյունաբերության հատված արհեստական բանականության ներդրման համատեղ հարթակ։
Միջոցառմանը մասնակցել են թվային հարթակների, էլեկտրոնային առևտրի հարթակների, B2B հարթակների օպերատորներ, արդյունաբերական ոլորտային ընկերակցությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։