Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ երկրների և Վիետնամի միջև մաքսային տեղեկատվության փոխանակման իրականացման հարցեր
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ երկրների և Վիետնամի միջև մաքսային տեղեկատվության փոխանակման իրականացման հարցեր
17.10.2024
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում աշխատանքային խորհրդակցություններ են անցկացվել Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսային մարմինների և Վիետնամի մաքսային ծառայության միջև տեղեկատվության փոխանակման փորձնական փուլ իրականացնելու շուրջ։ Միջոցառմանը մասնակցել են ԵՏՀ, Դաշնային մաքսային ծառայության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ֆինանսների նախարարության գլխավոր մաքսային վարչության ներկայացուցիչներ։
Խորհրդակցությունների մասնակիցները քննարկել են տեղեկատվության առաջին (փորձնական) փոխանակման իրականացման տեխնիկական հարցեր և տեղեկատվական փոխգործակցության հաջորդ փուլ անցնելու պատրաստակամությունը:
Նշվել է ԵԱՏՄ երկրների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև մաքսային ոլորտում տեղեկատվական փոխգործակցության հաստատման աշխատանքների արդիականությունը։ Քննարկվել է մոտ հեռանկարում նախատեսվող միջոցառումների ժամանակացույցը։