Մարտի 5-ին Բնական մենաշնորհների խորհրդատվական կոմիտեի նիստում ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ քննարկվել է բնական մենաշնորհների ոլորտում կատարված աշխատանքների մասին 2025 թվականի զեկույցի նախագիծը:
Ինչպես հետևում է ներկայացված զեկույցից, Միության անդամ պետությունները ակտիվ օրինաստեղծ և կարգավորիչ գործունեություն են իրականացնում, որը կապված է տնտեսության առանցքային հատվածներում՝ երկաթուղային տրանսպորտից մինչև էներգետիկան, բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության հետ: Փաստաթղթում առանձին անդրադարձ է կատարվում բնապահպանական ասպեկտներին և բնական մենաշնորհների ոլորտներում էներգաարդրունավետությանը:
Նիստի մասնակիցները նաև քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների բնական մենաշնորհների կարգավորման ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման գնահատման և հեռանկարների վերաբերյալ գիտահետազոտական աշխատանքների իրականացման հարցը, որի արդյունքը թույլ կտան մշակել տվյալ ուղղությամբ հետագա ինտեգրման հանձնարարականներ:
Զեկույցը (տեղեկատվությունը) նախապատրաստվում և ներկայացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների ու կանոնների մասին արձանագրության 20-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 20 հավելված):