ԵՏՀ-ում նախատեսում են համակարգել հաստոցաշինության ծայրահեղ կարևոր արտադրանքի արտադրությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական բլոկի ներկայացուցիչները մասնակցել են «Քիմիա-2024» քիմիական արդյունաբերության և գիտության միջազգային ցուցահանդեսների և «Տեխնոֆորում-2024» կառուցվածքային նյութերի մշակման սարքավորումների և տեխնոլոգիաների պոլիտեխնիկական ցուցահանդեսի գործարար ծրագրերի միջոցառումներին:

Միջոցառումների ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերության, արդյունաբերական կոոպերացիայի և ներդրումային նախագծերի հարցերում տեխնոլոգիական ինքնիշխանություն ձեռք բերելու, հաստոցաշինական արդյունաբերությունը զարգացնելու հարցեր, լրացուցիչ մուտքային տվյալներ են ստացվել ոլորտային ցանկերի նախապատրաստման ուղղությամբ ԵՏՀ արդյունաբերական բլոկի աշխատանքները շարունակելու համար:

«Ցանկերի նախապատրաստումը ԵՏՀ Կոլեգիայի այս տարվա հուլիսի 1-ի հանձնարարականին համապատասխան նախատեսում է տվյալների տեղեկատվական շտեմարաններ ստեղծելու հնարավորություն, որոնք թույլ կտան բացահայտել կարիքները, համակարգել հաստոցաշինության ծայրահեղ կարևոր արտադրանքի արտադրության յուրացման աշխատանքը և Միությունում նոր կոոպերացիոն կապեր ձևավորել»,- նշել է ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության ղեկավար Դմիտրի Յարոշենկոն։

Հանձնաժողովի պատվիրակությունը մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Ռուսաստանի քիմիկոսների միության գործադիր տնօրենի տեղակալ Լեոնիդ Ֆրեյմանի հետ։

Հանձնաժողովի ներկայացուցիչները ցուցահանդեսի մասնակիցներին տեղեկացրել են ԵԱՏՄ երեք և ավելի պետությունների մասնակցությամբ նախագծեր իրականացնելիս արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի օգտագործման հնարավորությունների մասին։

ԵՏՀ Կոլեգիայի «Հաստոցաշինության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական կոոպերացիայի զարգացման մասին» հանձնարարականն ընդունվել է 2024 թվականի հուլիսի 1-ին և նախատեսում է հետևյալ ցանկերի ստեղծման հնարավորություն՝ ա) հաստոցաշինության արտադրանքի այն տեսակների, դրանց մասերի ու բաղադրիչների, որոնք չեն արտադրվում ԵԱՏՄ տարածքում և որոնց արտադրությունն առաջնահերթություն է համաձայն անդամ պետությունների ազգային ոլորտային ռազմավարական ծրագրերի. բ) հաստոցաշինության արտադրանքի այն տեսակների, դրանց մասերի և բաղադրիչների, որոնք արտադրվում են անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների կողմից. գ) ԵԱՏՄ շահագրգիռ արդյունաբերական ձեռնարկությունների, որոնք պատրաստ են մասնակցել հաստոցաշինության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացմանը:


Ներկայում ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչությունը նախապատրաստում է ԵԱՏՄ փոքրածավալ քիմիայի (ՓԾՔ) ոլորտի ակնարկը, ԵԱՏՄ ՓԾՔ ծայրահեղ կարևոր արտադրանքի ցանկը, ինչպես նաև ԵԱՏՄ այն արտադրողների և գիտահետազոտական կազմակերպությունների ցանկը, որոնք արտադրում են այդպիսի արտադրանք: