ԵՏՀ-ում ներկայացրել են «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի զարգացման Ղրղզստանի նախագիծը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությանն առընթեր «Մեկ պատուհանի» կենտրոն» արտաքին առևտրի ոլորտի պետական ձեռնարկությունը ներկայացրել է «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի նախագիծը։

Միջոցառմանը մասնակցել են ԵՏՀ, Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսային ծառայությունների, պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք ներգրավված են «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների մշակման նախագծում։

Ղրղզական կողմը ներկայացրել է միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցությունը, «մեկ պատուհանի» մեխանիզմի ներդրման արդյունքները, ԱՏԳ թույլատրական փաստաթղթերի տրամադրման ավտոմատացումը և մասնակցությունը ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների իրականացմանը։

Դրան զուգահեռ ներկայացվել են Ղրղզստանի տեղեկատվական առևտրային պորտալի ծառայությունները, որը ստեղծվել է առևտրի ընթացակարգերի պարզեցման նպատակով։

Հատուկ անդրադարձել են «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի նախագծի իրականացման շրջանակներում Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական ռեսուրսների գործունեության գործնական ասպեկտներին։

Միջոցառման ավարտին քննարկումներ են կայացել Ղրղզստանի «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի զարգացման արդիական հարցերի շուրջ։

«Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանի մասին» ԵՏՀ խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի N 4 կարգադրությամբ սահմանվել են Ռազմավարություն-2025 իրականացման միջոցները, մեխանիզմները և միջոցառումները։

9.4-րդ կետի մասով սահմանվել է «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների ներդրման փորձնական նախագծերի ցուցադրմանն ուղղված միջոցառումների կազմակերպում հետագայում դրանց համատեղելիության ու տվյալների փոխանակման հնարավորության ապահովման նպատակով: