Նորություններ

14.03.2023 (Обновлено: 16.03.2023 09:16)

ԵՏՀ-ում խոսել է Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանի հնարավորությունների մասին

ԵԱՏՄ պետությունների Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանի գործունեության արդիական հարցերը քննարկել են «Ելք Եվրասիական տնտեսական միության պետգնումների շուկա» սեմինար-քննարկման մասնակիցները։ Սեմինարը, որը կազմակերպել էր ԵՏՀ-ն Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության և Առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ ձեռնարկատերերի համար, անցկացվել է առցանց ձևաչափով՝ You-Tube ալիքով բաց հեռարձակմամբ:

2021 թվականի ապրիլին ԵՏՀ Խորհրդի կողմից հաստատված պետական գնումների նպատակների համար որոշ տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան՝ գործարկվել է Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսը՝ Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանը, որը ներառում է տեղեկատվություն ապրանքների և դրանց արտադրողների մասին, որոնք համապատասխանում են Կանոններով սահմանված չափանիշներին: Գրանցամատյանում ներառվելու փաստը հաստատում է, որ ապրանքն արտադրվել է ԵԱՏՄ-ում և կարող է անարգել մասնակցել Միության բոլոր պետությունների գնումներին։

Այսօրվա դրությամբ Եվրասիական գրանցամատյանը ներառում է տեղեկություններ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի 90 արտադրողի 8978 արդյունաբերական ապրանքի մասին:

ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետական գնումների քաղաքականության վարչության փոխտնօրեն Պավել Ժուկովսկին մասնակիցներին պատմել է գրանցամատյանի ձևավորման կարգի, դրանում ապրանքների և դրանց արտադրողների մասին տեղեկություններ ներառելու մասին, բացատրել, թե ինչպես ճիշտ ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը, և որոնք են դրանք ստանալու պահանջները:

Միջոցառման հեռարձակումը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=WbLwc3rLrTs