ԵՏՀ-ում քննարկվել են տեխնիկական կարգավորման և ՍԲՍ միջոցների կիրառման հարցեր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինի նախագահությամբ կայացած պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկվել են տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման ոլորտների մի շարք հարցեր։


Նիստի մասնակիցները համաձայնեցրել են միջպետական ստանդարտների մշակման ծրագրերում փոփոխություններ կատարելու հարցը, որոնք անհրաժեշտ են «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» և «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխկանոնակարգերի իրականացման համար։ Այդ ծրագրերի թարմացումն իրականացվում է ԵԱՏՄ շրջանակներում ստանդարտացման աշխատանքների համակարգման կարգին համապատասխան Միության շուկա մուտք գործող արտադրանքին ներկայացվող պահանջները ժամականին արդիականացնելու և բարձր գիտատեխնիկական մակարդակի վրա պահելու համար։

 

Խորհրդատվական կոմիտեն նաև հավանություն է տվել հետագա քննարկման և ընդունման համար ստանդարտների ցանկերի փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին», «Մասնագիտացված սննդամթերքի, այդ թվում՝ դիետիկ բուժական և դիետիկ կանխարգելիչ սննդի առանձին տեսակների անվտանգության մասին» և «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջներ» Միության տեխկանոնակարգերի իրականացման համար։ Համաձայնեցված փոփոխությունների թվում են նշված տեխկանոնակարգերի ստանդարտների ցանկերը ստանդարտացման վերաբերյալ արդիական փաստաթղթերով լրացնելը։

Կողմերը նախատեսում են արդիականացնել Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենայի պահանջների 2-րդ գլխի 12-րդ բաժինը։ Որպես անձնական հիգիենայի արտադրատեսակ շուկայահանվող առանձին ապրանքատեսակներով նշված բաժինը լրացնող, ինչպես նաև դրանից ոչ արդիական պահանջները հեռացնող նախագիծը հավանություն է ստացել հետագա քննարկման և ընդունման համար։

Քննարկվել են Խորհրդատվական կոմիտեին կից փորձագիտական հարթակների գործունեության հարցեր։ Մասնավորապես, հաստատվել են Ստանդարտացման, անասնաբուժասանիտարական միջոցների և կարանտինային բուսասանիտարական միջոցների ենթակոմիտեների արդիական կազմերը։

Բացի դրանից, ստեղծվել է երկու լրացուցիչ պրոֆիլային փորձագիտական խումբ ԵԱՏՄ տեխկանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման, ինչպես նաև Միության մասին պայմանագրի հայեցակարգային ապարատի արդիականացման հարցի համակողմանի մշակման (արտադրանքի փորձարկումների և հետազոտությունների թեմաներով) համար։