Նորություններ

21.12.2022 (Обновлено: 28.12.2022 13:52)

ԵՏՀ-ում ստեղծվել է արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ոլորտներում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովը

ԵՏՀ Կոլեգիան կարգադրություն է ընդունել այս տարվա հունիսին Եվրասիական տնտեսական միության պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից ստեղծված Արդյունաբերության առաջնահերթ և բարձր տեխնոլոգիական ոլորտներում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հանձնաժողովի մասին հիմնադրույթը հաստատելու մասին։

Ներմուծման փոխարինման հանձնաժողովը իրականացնելու է ինդուստրացման քարտեզի վարում, ինչպես նաև կմշակի Միությունում ներմուծման փոխարինման զարգացման ուղղությունները։

Նոր աշխատանքային մարմնի նախագահ է դարձել ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են արդյունաբերության, գիտության, էկոնոմիկայի, մրցակցության, տրանսպորտի, շինարարության, էներգետիկայի և արտաքին գործերի հարցերը հարգավորող ազգային լիազորված մարմինների նախարարների տեղակալներ։

«Մեր հանձնաժողովը փոխգործակցելու է Միության երկրների արդյունաբերական ձեռնարկությունների, ոլորտային միավորումների և առևտրաարդյունաբերական պալատների հետ։ Սա կօգնի կառուցել ներմուծման փոխարինման կոոպերացիոն շղթաներ և բարձրացնել բարձր տեխնոլոգիական արտադրանքի մրցունակությունը ներքին և արտաքին շուկաներում», - ասել է Արտակ Քամալյանը։

Ներմուծման փոխարինման հանձնաժողովի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել հաջորդ տարվա սկզբին։

«Ակնհայտ է, որ նախ պետք է որոշենք ԵԱՏՄ-ում համագործակցության համար արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ոլորտների ցանկը։ Կշարունակվեն ինդուստրացման քարտեզի լրացման և արդիականացման, արդյունաբերությունում ներմուծման փոխարինման կոնկրետ պոտենցիալ կոոպերացիոն նախագծերի քննարկման աշխատանքները», - նշել է ԵՏՀ նախարարը։