Ղազախստանում ուժի մեջ է մտել Նոր Սահմանադրությունը

2026 թվականի հուլիսի 1-ից Ղազախստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել հանրապետական հանրաքվեի արդյունքում ընդունված Նոր Սահմանադրությունը:

Նոր Մայր օրենքի դրույթները ամուր իրավական հիմք կդառնան հետագա քաղաքական և ինստիտուցիոնալ զարգացման, տնտեսական բարեփոխումների և մասշտաբային արդիականացման համար:

Այսուհետ մարտի 15-ը՝ հանրապետական հանրաքվեով Սահմանադրություն ընդունելու օրը, հայտարարվել է Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության օր: