«Չինաստանը ԵԱՏՄ-ի առանցքային առևտրային գործընկերն է, որին բաժին է հասնում արտաքին աշխարհի հետ մեր ամբողջ ապրանքաշրջանառության մեկ երրորդը։ Արդյունաբերական արտադրանքի և ժողովրդական սպառման ապրանքների զգալի մասով ներմուծման մեջ Չինաստանի մասնաբաժինը որոշիչ դեր ունի։ Դրա հետ մեկտեղ, չինական շուկան չափազանց կարևոր է մեր արտահանողների համար», — ընդգծել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Հանդիպման մասնակիցները տեղենացվել են, որ նոյեմբերի առաջին կեսին Մոսկվայում կկայանա Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որի համանախագահն է ԵՏՀ նախարարը։ Սեմինարի նյութերը նախատեսվում է օգտագործել միջոցառումը նախապատրաստելիս։
Չինաստանի հետ առևտրում հիմնական զսպող գործոնների թվում նշվել են ֆինանսահաշվարկային և տեխնիկական խոչընդոտների առկայությունը, ստանդարտացման, սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման, մաքսային ձևակերպման և լոգիստիկայի, ինչպես նաև մտավոր սեփականության նկատմամբ իրավունքների խախտման հարցերին վերաբերող հիմնախնդիրները։ Ընդ որում, նշվել է ձեռնարկատիրական համայնքից ստացվող բողոքների ընդհանուր քանակի էական նվազում։