ԵՏՀ կենտրոնակայանում կայացել է ԵԱՏՄ հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի նիստը

Եվրասիական տնտեսական միության երկրների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվել են համապատասխանության գնահատման մարմինների իրավասության մակարդակին ներկայացվող պահանջների ներդաշնակեցման հարցեր: Միջոցառմանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին:

Առանձնահատուկ ուշադրություն են դարձրել «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխկանոնակարգի հիման վրա տրանսպորտային միջոցների կառուցվածքի անվտանգության մասին վկայականներ (ՏՄԿԱՎ) տրամադրող հավատարմագրված լաբորատորիաների գործունեության թափանցիկության և պատասխանատվության բարձրացմանը:

Քննարկվել են ՏՄԿԱՎ տրամադրող համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ընդհանուր մոտեցումներին վերաբերող կոնկրետ առաջարկներ: Այս մոտեցումները մշակվել են միջպետական աշխատանքային խմբի կողմից:

«Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը կարևորագույն խնդիր է, քանի որ դրանից ուղղակիորեն կախված են մարդկանց կյանքեր և փոխադրումների հուսալիությունը: Ուստի հատկապես կարևոր է ապահովել կառուցվածքների անվտանգության մասին փաստաթղթեր տրամադրող լաբորատորիաների աշխատանքի թափանցիկությունն ու պատասխանատվությունը: Շուկայի յուրաքանչյուր մասնակից պետք է հասկանա իր պատասխանատվությունը և հետևի սահմանված պահանջներին», — ընդգծել է Վալենտին Տատարիցկին:

Քննարկվել է նաև ԵԱՏՄ շրջանակներում օրգանական արտադրանքի ճանաչման մասին նախագծի իրականացումը, մասնավորապես՝ փոխադարձ համեմատական գհանատումների անցկացումը և արտադրության հավաստագրման հավատարմագրման մարմինների գրանցամատյանի ձևավորումը:

Քննարկվել են ԵԱՏՄ պետությունների միջև և երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական արգելքների վերացման լրացուցիչ առաջարկներ:

Առանձին ուշադրություն են դարձրել տրված հավաստագրերի և գրանցված հայտարարագրերի միասնական ցանկի հիման վրա արտադրողների կողմից լիազորված անձանց գրանցամատյանի ներդրմանը: Գրանցամատյանը ձևավորվում է թույլատրական տրամադրման սկզբունքով և կցված կլինի համապատասխանության գնահատման կոնկրետ փաստաթղթերին:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի որոշմամբ որպես ԵԱՏՄ մասին պայմանագրի իրականացման շրջանակներում տեխնիկական կարգավորման ոլորտում հավատարմագրման զարգացման համար Միության օժանդակ մարմին։ 2025 թվականին Ղեկավարների խորհրդում նախագահում է Բելառուսի Հանրապետությունը՝ ի դեմս Բելառուսի հավատարմագրման պետական կենտրոնի: