Միությունում շարունակվում է անասնաբուժական վերահսկողության համակարգի թվայնացումը

Եվրասիական տնտեսական միության երկրներում պետական անասնաբուժական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող մարմինների տեղեկատվական փոխգործակցության, ինչպես նաև կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի հետագծելիության դեպքում թվայնացման հարցերը քննարկվել են սեկտեմբերի 17-ին Սոչիում կայացած «Անասնաբուժական վերահսկողության և ԵԱՏՄ շուկա վերահսկվող արտադրանքի մուտքի թույլտվության համակարգի թվային փոխակերպում. իրավական հիմքեր, պրակտիկա և հեռանկարներ» կլոր սեղանի ընթացքում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Վալենտին Տատարիցկին ընդգծել է, որ Միության երկրների միջև համագործակցությունն ընթանում է միասնական տեղեկատվական համակարգի շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացման միջոցով, որի կիրառումն ապահովում է անդամ պետություններում տարբեր գերատեսչական տեղեկատվական համակարգերի համատեղելիություն և տվյալների էլեկտրոնային փոխանակման ընթացակարգերի միասնականացում։

«Միությունում թվային օրակարգի նպատակների իրականացումը կհանգեցնի ապրանքների և ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի արագացմանը, — համոզված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին, — թվային փոխակերպումների հաշվին տնտեսավարող սուբյեկտների մրցունակության բարձրացմանը, վերջնական թվային գործընթացների հիման վրա անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների կոոպերացիային»։

Քննարկման մասնակիցները խոսել են էլեկտրոնային անասնաբուժական հավաստագրման առավելությունների ու թերությունների մասին՝ մասնավորապես, նշելով տեղեկատվական համակարգերի մեծ կարևորությունը տվյալների մշակման և անասնաբուժական ծառայության կողմից վերահսկվող ապրանքների անասնաբուժասանիտարական փորձաքննության և լաբորատոր հետազոտությունների արդյունքների փոխանցման տեսանկյունից:

Կլոր սեղանին մասնակցում էին Ռուսաստանի «Սոյուզմոլոկո» կաթ արտադրողների ազգային միության գլխավոր տնօրեն Արտյոմ Բելովը, կենսաբանական գիտությունների դոկտոր, Ռոսսելխոզնադզորի ղեկավարի խորհրդական Նիկոլայ Վլասովը, Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության անասնաբուժական և պարենային հսկողության վարչության միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Սերգեյ Կոլպակովը, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական վերահսկողության և հսկողության կոմիտեի սահմանային և տրանսպորտի անասնաբուժական վերահսկողության վարչության փորձագետ Այիմ Կոնիրշաևան և այլք: