Նորություններ

21.07.2022 (Обновлено: 01.08.2022 10:24)

ԵԱՏՄ երկրներում ահմանվել է Եվրասիական տնտեսական միության օր

ԵԱՏՄ երկրների ղեկավարները սահմանել են Եվրասիական տնտեսական միության օրը, որն այսուհետ կնշվի ամեն տարի մայիսի 29-ին։

 

Այս տարվա մայիսին Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Եվրասիական հնգյակի ղեկավարները միաձայն աջակցել են Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի նախաձեռնությունը՝ մայիսի 29-ը սահմանել որպես Եվրասիական տնտեսական միության օր։

2014 թվականի այս օրը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաքում ստորագրվել է ԵԱՏՄ մասին պայմանագիրը։

Ինչպես նշված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության մեջ, նման օրվա հաստատումը կօգնի ամրապնդել համերաշխությունը և խորացնել համագործակցությունը դաշնակից պետությունների միջև։