Վալենտին Տատարիցկի. «Միության տեխնիկական կարգավորման համակարգը էական ավանդ ունի շուկան ոչ անվտանգ և կեղծ արտադրանքից պաշտպանելու գործում»
07.10.2025

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Մինսկում ընթացող «Անտիկոնտրաֆակտ-2025» 13-րդ միջազգային համաժողովի լիագումար նիստում նշել է արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված կարգավորիչ միջոցների մշակման գործում տարբեր ոլորտների և իրավասությունների փոխադարձ կապը և տեխկարգավորման միասնական համակարգի տեղը դրանց շարքում:


ԵՏՀ նախարարը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միությունում ընդունված 52 տեխնիկական կանոնակարգից 48-ը և դրանց հետ կապակցված ավելի քան 8800 պետական և ազգային ստանդարտն արդեն կիրառվում են ԵԱՏՄ երկրների արդյունաբերության և բիզնեսի կողմից՝ հիմք ստեղծելով արտադրանքի ընդհանուր շուկայի համար:

«Անվտանգության բարձր մակարդակը պահպանելու և գիտության, տեխնոլոգիաների, արտադրությունների, փորձարարական բազայի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանելու համար Միության իրավունքում ներդրվել է տեխկանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի գնահատման մեխանիզմը: Մինչև 2029 թվականը մենք նախատեսում ենք գնահատել Միության 29 տեխնիկական կանոնակարգ», - ընդգծել է ԵՏՀ նախարարը:

Նա մանրամասն անդրադարձել է այն աշխատանքին, որը նպաստում է միութենական շուկա անբարեխիղճ արտադրողների և ոչ անվտանգ արտադրանքի մուրքի արգելմանը:
«Ռազմավարություն-2025-ի իրականացման ժամանակահատվածում հավատարմագրման ոլորտում մեծ աշխատանք է կատարվել հավաստագրման հավատարմագրված մարմինների, փորձարարական լաբորատորիաների գործունեության բարելավման ուղղությամբ: Միության միասնական գրանցամատյանում կա 2800 նման կազմակերպություն: 
Մենք տեսնում ենք, որ այժմ հավատարմագրման ազգային մարմինները գրանցամատյանից հեռացնում են անբարեխիղճ լաբորատորիաները և հավաստագրման մարմիններին, երկրների հետ աշխատում ենք նման գրանցամատյանում հայտնվելու չափորոշիչների խստացման ուղղությամբ: Եվ ներկայումս Հանձնաժողովի հարթակում մենք քննարկում ենք հենց այս առաջարկները», - նշել է Վալենտին Տատարիցկին:

Խոսելով պարտադիր պայմանների պահպանման նկատմամբ պետական հսկողության մասին, նա շեշտել է, որ երկրների մակարդակով նրանց հսկողական քաղաքականությունների իրականացման գործում ներգրավված է միանգամից մի քանի կարգավորիչ: Ներկայումս Միության պետություններում նրանց ընդհանուր թիվը կազմում է 35:

Նրա կարծիքով՝ շուկայում արտադրանքի շրջանառության նկատմամբ հսկիչ մարմինների գործունեությունն ակտիվացել է: Դա են հաստատում Հանձնաժողովում փոխգործակցության սահմանված մակարդակի շրջանակներում Միության երկրների տեխկանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ հսկիչ և վերահսկիչ ազգային մարմիններից ստացվող տեղեկությունները: Ընդ որում, բանախոսը նշել է դրա զարգացման համալիր աշխատանքները, այդ թվում՝ երկու պրոֆիլային համաձայնագրի՝ արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին և տեխկանոնակարգերի նկատմամբ պետական հսկողության ընդհանուր սկզբունքների և մոտեցումների մասին համաձայնագրերի շրջանակներում:

«Մենք մեծ և համակարգային աշխատանք ենք կատարում հինգ երկրի հսկիչ մարմինների սինխրոն և օպերատիվ արձագանքման մեխանիզմի վրա: Այսօր շատ կարևոր է կառուցել դրանց միջև փոխգործակցության գրագետ սխեմա», - համոզված է Վալենտին Տատարիցկին:

ԵՏՀ նախարարը հատուկ անդրադարձել է Միության շուկան չհամապատասխանող արտադրանքից արդյունավետ պաշտպանության ապահովման հարցերով երխկոսության պահօանման անհրաժեշտությանը:

«Գորշ» բիզնեսի դեմ պայքարում անհրաժեշտ է գործարկել համապատասխանության գնահատման գործիքներ, այդ թվում՝ խստացնելով նման գնահատման ձևերը, որտեղ դա օբյեկտիվորեն անհրաժեշտ է: Այս պահանջարկը վերլուծվում է տեխկանոնակարգերը համապատասխանության գնահատման նոր տիպային սխեմաներին համապատասխանեցնելիս», - արձանագրել է բանախոսը, նշելով, որ աշխատանքների բոլոր նշված ուղղությունները նախատեսված են Հռչակագիր-2030-ի իրականացման պլանով:

Եզրափակելով խոսքը՝ Վալենտին Տատարիցկին բոլոր շահագրգիռ անձանց կոչ է արել միանալ համապատասխան քննարկումներին համապատասխանության գնահատման ոլորտի նոր տեսակետի ռիսկերի և առավելությունների համակողմանի վերլուծություն ապահովելու համար: Սա անհրաժեշտ է ոչ անվտանգ և կեղծ արտադրանքի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար: