Վալենտին Տատարիցկի. «Սննդամթերքին ներկայացվող միասնական պարտադիր պահանջների սահմանումը նպաստում է առևտրում տեխնիկական արգելքների վերացմանը»
10.09.2025

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Սոչիում ԵԱՏՄ պարենային կոնգրեսի տարածաշրջանների կաթնամթերքի 3-րդ համաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված սննդամթերքի անվտանգության ոլորտի կարգավորման միասնական համակարգի, ստանդարտացման դերի ավելացման անհրաժեշտության, ոչ անվտանգ արտադրանքից ընդհանուր շուկայի պաշտպանության կարևորության մասին:

«Սննդամթերքին ներկայացվող միասնական պարտադիր պահանջների սահմանումը նպաստում է առևտրում տեխնիկական արգելքների վերացմանը, արտահանմանն ուղղված և նորարարական արտադրանքի արտադրության համար պայմանների ստեղծմանը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը:

Առանձին Վալենտին Տատարիցկին անդրադարձել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում կաթնամթերքին, դրա արտադրման գործընթացներին, մակնշմանը, իրացմանը ներկայացվող պարտադիր պահանջների սահմանման հարցերին, հայտնել է դրանցում կատարված փոփոխությունների և անվտանգության ցուցանիշներին վերաբերող նոր պահանջների մասին: Ըստ ԵՏՀ նախաարի՝ սա ապահովում է Միության տարածքով նման ապրանքների ազատ տեղափոխման հնարավորությունը:

Առևտրի գլոբալացման և դրա հետ կապված ռիսկերի պայմաններում սննդամթերքի, այդ թվում՝ կաթնամթերքի անվտանգության ապահովման կարևոր մաս են Եվրասիական տնտեսական միությունում ՍԲՍ միջոցների մշակումը և կիրառումը:


«ՍԲՍ միջոցների ոլորտում ստեղծված միասնական նորմատիվ իրավական բազայի արդիականացման աշխատանքները շարունակվում են համակարգային հիմունքներով», — ամփոփել է Վալենտին Տատարիցկին:

 

Համաժողովը կազմակերպվել է Կաթնամթերքի հարավային միության կողմից: Ավանդաբար դրա մասնակիցներն են, ի թիվս այլնի, Ռուսաստանի տարածաշրջանների կաթնամթերքի ոլորտի և պրոֆիլային պետական մարմինների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում ԵՏՀ տեխնիկական կարգավորման բլոկի վարչությունների ներկայացուցիչները սեպտեմբերի 11-ին կլոր սեղանի շրջանակներում կազմակերպում են պարենի հետագծելիության համակարգերի զարգացման և կաթնային անասնաբուծության ոլորտը պլանավորելիս անասնաբուժական ռիսկերի կառավարման արդիական հարցերի քննարկում:

 



Скачать исходники фотографий