Վարոս Սիմոնյան. «Թվային ինքնիշխանությունը ԵԱՏՄ համատեքստում նշանակում է համատեղ ջանքերով թվային անկախության ստեղծում»
Թվային զարգացման գերակայությունները և այդ ոլորտում համագործակցության խորացման միջոցները դարձել են օգոստոսի 14-ին Բոստերիում (Ղրղզստան) անցնող «Թվային ինքնիշխանությունը՝ որպես ԵԱՏՄ-ում կայուն աճի և տեխնոլոգիական կոոպերացիայի գործոն» 7-րդ Ղրղզա-Ռուսական տնտեսական համաժողովի լիագումար նիստի քննարկման առարկա: Նիստը վարել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը:

«Թվային ինքնիշխանությունը ոչ միայն սեփական թվային հոսքերը, տվյալները և ենթակառուցվածքը վերահսկելու պետության ունակությունն է, այլև թվային տարածքում սեփական խաղի կանոնները ձևավորելու կարողությունը, — նշել է Վարոս Սիմոնյանը: — Ընդ որում, խոսքը ոչ թե մեկուսացման, այլ ընդհանուր, պաշտպանված և տեխնոլոգիապես համատեղելի թվային տարածքի ստեղծման մասին է, որը կարող է հիմք դառնալ կայուն տնտեսական աճի, նորարարությունների և կայուն ինտեգրման համար»:

Միջոցառման մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ երկրների համար թվային ինքնիշխանության առավել կարևոր տարրերը, զարգացման ինստիտուտների կողմից աջակցության միջոցները և բիզնեսի թվային փոխակերպման լավագույն պրակտիկաները, որոնք կարող են մասշտաբավորվել Միության մակարդակով:

Ղրղզստանի Հանրապետության թվային զարգացման և նորարարական տեխնոլոգիաների նախարար Ազամատ Ժամանգուլովը ԵԱՏՄ գործունեության կարևոր արդյունքների թվում նշել է էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման զարգացումը, որը նպաստում է Միության տնտեսական ինտեգրման խորացմանը և մրցունակության բարձրացմանը:

Թաթարստանի (Ռուսաստանի Դաշնություն) ղեկավար Ռուստամ Մինիխանովը նշել է կիբերսպառնալիքների կանխման կենտրոնների դերը՝ հաշվի առնելով համաշխարհային մասշտաբի իրադարձությունների (ԲՐԻԿՍ գագաթնաժողով և այլն) անցկացման հաջող փորձը, և գործընկերներին առաջարկել է փոխանակել կիբերանվտանգության կազմակերպման փորձը:

Այսօր ԵԱՏՄ երկրները բախվում են սեփական թվային էկոհամակարգերի զարգացման, հայրենական լուծումների ներդրման և տեխնոլոգիական կոոպերացիայի ամրապնդման անհրաժեշտությանը: Բոլոր այս պոստուլատները նշված են «հնգյակի» երկրներում իրականացվող «Digital Union» հայեցակարգում: Հայեցակարգն ուղղված է չորս «ազատությունների» շրջանակներում թվային միջավայրի ստեղծմանը և հիմնված է 3 հիմնարար սկզբունքի վրա, որոնք որևէ կերպ չեն խախտում երկրների թվային ինքնիշխանությունը՝ համատեղելիությունը, համաժամեցումը և ինտեգրատիվ լինելը:

«Մենք տեսնում ենք, թե ինչ տեմպերով է զարգանում թվայնացումը երկրներում: Թվային ինքնիշխանությունը ԵԱՏՄ-ում համագործակցության այլընտրանք չէ: Այն նրա նոր հիմքն է: Կայուն աճի, տեխնոլոգիական բեկման և իրական տնտեսական ինտեգրման հիմքը», — ամփոփել է ԷՏՀ նախարարը:

Միջոցառման բանախոսներն էին ԵԱՏՄ երկրների պաշտոնատար անձինք և գործարար առաքելությունների ներկայացուցիչներ: Նրանք էին՝ Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ, ԵՏՀ խորհրդի անդամ Դանիյար Ամանգելդիևը, Ռուս-Ղրղզական զարգացման հիմնադրամի վարչության նախագահ Արտյոմ Նովիկովը, «Գազպրոմբանկ» ԲԸ առաջին փոխնախագահ Օլեգ Մելնիկովը, «Ալգա Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էլնար Սուբակոժոևը, ինչպես նաև Կասպերսկու լաբորատորիայի պետական իշխանության մարմինների հետ փոխգործակցության գծով փոխնախագահ Յուլիա Շլիչկովա:

Ղրղզա-Ռուսական տնտեսական համաժողովը Ռուսաստանի Դաշնության և Ղրղզստանի Հանրապետության իշխանության մարմինների և բիզնեսի միջև տնտեսական զարգացման արդիական հարցերի քննարկման, փորձի փոխանակման և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների հաստատման համար:

7-րդ Ղրղզա-Ռուսական տնտեսական համաժողովի կազմակերպիչն էր Ռուս-Ղրղզական զարգացման հիմնադրամը՝ Ռոսկոնգրես հիմնադրամի աջակցությամբ:

Скачать исходники фотографий