Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքում որոշում է ընդունվել Եվրասիական տնտեսական միության, նրա անդամ պետությունների և Ուզբեկստանի Հանրապետության միջև մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին:
Համաձայնագրի իրականացումը կնպաստի մաքսային ընթացակարգերի արագացմանը և պարզեցմանը, մաքսային վերահսկողության արդյունավետության բարձրացմանը: Ակնկալվում է, որ տեղեկատվության փոխանակումը թույլ կտա նվազեցնել արտաքին առևտրի վիճակագրությունում առկա տարաձայնությունների քանակը, դյուրացնել իրավախախտումների հայտնաբերումը և կանխարգելումը, ինչպես նաև ամրապնդել փոխադարձ վստահությունը մաքսային մարմիների միջև:
2026 թվականին նախատեսվում է հաստատել բանակցություններ վարելու դիրեկտիվները, բանակցային պատվիրակություն ձևավորել և անցնել անմիջապես ուզբեկական կողմի հետ բանակցություններին:
Ուզբեկստանի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում առանցքային ինտեգրացիոն գործընթացներին մասնակցության նկատմամբ: Ակտիվ համագործակցության ֆոնին աճում է նաև ԵԱՏՄ-ի հետ երկրի ապրանքաշրջանառությունը. վերջին չորս տարվա ընթացքում այն աճել է ավելի քան 70%-ով: