Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն 2023 թվականի հուլիսի 10-ից 11-ը Եկատերինբուրգում՝ «ԻՆՆՈՊՐՈՄ» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կայացած «Տեխնիկական կարգավորումը որպես ԲՐԻԿՍ և ՇՀԿ երկրների հետ ԵԱՏՄ համագործակցության առանցքային գործոն» նստաշրջանում և ԵԱՏՄ երկրների արդյունաբերական քաղաքականության խորհդի հինգերորդ նիստում խոսել է Եվրասիական տնտեսական միությունում տեխնիկական կարգավորման լույսի ներքո արտադրանքի մուտքը շուկա թույլատրելու մեխանիզմի մշակման մասին։
Տեխնիկական կարգավորման համակարգի մեխանիզմներն ուղղված են առևտրում տեխնիկական արգելքների վերացման և ինչպես փոխադարձ առևտրում, այնպես էլ երրորդ երկրներ արտահանելիս բոլոր ճյուղերի միութենական արտադրանքի մրցունակության անհրաժեշտ մակարդակի ապահովման խնդիրների արդյունավետ լուծմանը:
Վիկտոր Նազարենկոյի խոսքով՝ տեխնիկական կարգավորման միասնական համակարգը Միությունում ձևավորված է։ Ներկայումս ընդունվել է 52 տեխնիկական կանոնակարգ, որից 47-ն արդեն ուժի մեջ է մտել։ Ընդունված տեխնիկական կանոնակարգերի համար ստեղծվել է ստանդարտների համապատասխան բազա՝ փոխկապակցված ստանդարտների ցանկերը պարունակում են ավելի քան 15 հազար դիրք, այդ թվում՝ ավելի քան 10 հազար ԳՕՍՏ։ Սակայն դրանք պարբերական թարմացում են պահանջում:
«Տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների ցանկերի պահանջների բարձր մակարդակի պահպանման համար այսօր Միությունում ներդրվում է տեխկանոնակարգերի և դրանց ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի գնահատում: Անշուշտ, սա թույլ կտա համակարգի մակարդակով անցնել գործող միջպետական ստանդարտների վերանայմանը և նորերի մշակմանը», - ընդգծել է ԵՏՀ նախարարը:
Վիկտոր Նազարենկոն հատուկ ընդգծել է ԵԱՏՄ-ի նորմատիվ իրավական բազայի ստեղծմանը եվրասիական երկրների արդյունաբերության նախարարությունների և արտադրողների մասնակցության կարևորությունը։
«Ցանկացած կոոպերացիոն նախագծի արդյունավետ իրականացումն անհնար է առանց միջազգային պահանջներին համապատասխանող ժամանակակից միջպետական ստանդարտների մշակման։ Ստանդարտացումը հիմք է ստեղծում, որը թույլ է տալիս մշակել բեկումնային տեխնիկական լուծումներ և արտադրել բարձրորակ մրցունակ արտադրանք»,- ընդգծել է ԵՏՀ նախարարը։
Որպես արդիական թեմայի՝ Վիկտոր Նազարենկոն անդրադարձել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման գործիքների և դրանց պահպանման նկատմամբ պետական վերահսկողության (հսկողության) միջոցով ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանության հարցերին:
«Ներկայումս օտարերկրյա արտադրության արտադրանքի համար ստացվել է համապատասխանության ավելի քան 520 հազար սերիական հավաստագիր և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության 3,5 միլիոն հայտարարագիր։ Նշված փաստաթղթերի զգալի մասի տրամադրման հիմնավորվածությունը վերստուգում է պահանջում, այդ թվում՝ պետական վերահսկողության (հսկողության) շրջանակներում: Սա ոչ միայն թույլ կտա պաշտպանել սպառողներին ոչ անվտանգ արտադրանքից, այլև հավասար մրցակցային պայմաններ ստեղծել հայրենական արդյունաբերության համար»,- ասել է Վիկտոր Նազարենկոն։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների, մասնավորապես՝ ՇՀԿ-ի և ԲՐԻԿՍ-ի երկրների միջև առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացման նպատակով փոխգործակցության զարգացմանը՝ Վիկտոր Նազարենկոն ընդգծել է, որ դրան պետք է նպաստեն, առաջին հերթին, միջազգային ստանդարտների հիման վրա շուկայի մուտքի թույլատրման համար պարտադիր պահանջների և ընթացակարգերի սահմանման մասով մոտեցումների ներդաշնակեցման ապահովման վերաբերյալ կողմերի փոխադարձ մտադրությունները: Իսկ հեռանկարում՝ նաև Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական արգելքների վերացման կարգի և պայմանների մասին համաձայնագրի հիման վրա, որն ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլի 15-ին, այդ միավորումների երկրների հետ տեխնիկական խոչընդոտների վերացման վերաբերյալ առանձին համաձայնագրերի հնարավոր կնքման մասին։
ԵՏՀ նախարարը ներկայացրել է նաև Արտադրանքի որակի ապահովման եվրասիական համակարգի ստեղծման մասին Միության շրջանակներում մշակվող հայեցակարգի հիմնական ասպեկտները։ Նա խոսել է տեխնիկական կարգավորման ոլորտում թվային նախագծի իրականացման աշխատանքների մասին և ներկայացրել այս ոլորտի թվայնացման հետագա հեռանկարների իր տեսլականը։