Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Վիկտոր Նազարենկո. «ԵԱՏՄ-ում տեխնիկական կարգավորման թվային վերափոխումը կապահովի շուկայի մասնակիցների փոխգործակցության սկզբունքորեն նոր մակարդակ»
Վիկտոր Նազարենկո. «ԵԱՏՄ-ում տեխնիկական կարգավորման թվային վերափոխումը կապահովի շուկայի մասնակիցների փոխգործակցության սկզբունքորեն նոր մակարդակ»
22.02.2023
Փետրվարի 22-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոյի նախագահությամբ տեղի է ունեցել «Թվային տեխնիկական կարգավորում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» նախագիծը համակարգող աշխատանքային խմբի նիստը։
«Մեր Միությունում տեխնիկական կարգավորման գործընթացների թվային վերափոխումը կապահովի շուկայի մասնակիցների միջև փոխգործակցության սկզբունքորեն նոր մակարդակ, — ընդգծել է Վիկտոր Նազարենկոն: — Նպատակները հասկանալի են և արդիական՝ ապրանքների անվտանգության բարձրացում և ԵԱՏՄ երկրների արտադրողների կողմից մրցունակ արտադրանքի բաց թողում, այդ թվում՝ համաշխարհային շուկայի համար»։
Նիստի մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել թվային նախագծի իրականացման մասին պլանային հաշվետվության նախապատրաստմանը և կոնսորցիումի համապատասխան ծառայությունների վերաբերյալ ընդունման-հանձնման աշխատանքների կազմակերպմանը:
Քննարկվել են փորձագիտական մակարդակով նախագծային լուծումների, թվային հարթակի բաղադրիչների և ծառայությունների մեթոդական փաստաթղթերի մշակման համար ստեղծված երկու փորձագիտական խմբի (տեխնիկական և մեթոդաբանական հարցերով) գործունեության կազմակերպմանն առնչվող հարցեր։
«Այսօր քննարկված թեմաները չափազանց կարևոր են թվային նախագծի գործնական իրականացումը ծրագրված ժամկետներում սկսելու համար։ Ժամանակին ընդունված որոշումները նպաստում են ինտեգրման հետագա խորացմանը՝ տեխնիկական կարգավորման թվային գործիքների ձևավորման շրջանակներում», — ամփոփել է ԵՏՀ նախարարը։