Նորություններ

10.03.2025

Վլադիմիր Սերպիկովը ԷՍԿԱՏՕ-ի նստաշրջանի մասնակիցներին պատմել է ԵԱՏՄ կլիմայական օրակարգի առանձնահատկությունների մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովը մասնակցել է ԷՍԿԱՏՕ-ի շրջանակներում Հյուսիսային և Կենտրոնական Ասիայում կայուն զարգացման համար առևտրի վերափոխման ներուժի օգտագործման և առևտրային ընթացակարգերի պարզեցման հարցերով փորձագետների խմբի խորհրդակցությանը:

«Կլիմայական տեսանկյունից օպտիմալացված առևտուր և առևտրի ընթացակարգերի պարզեցում» նստաշրջանի ընթացքում նա տեղեկացրել է Եվրասիական տնտեսական միությունում կլիմայական օրակարգի ձևավորման սկզբունքների և մոտեցումների, ինչպես նաև ցածր ածխածնային զարգացման խթանման առկա գործիքների մասին։

Միջոցառման մասնակիցները քննարկել են առևտրի հետ կապված կլիմայական միջոցների հնարավոր ազդեցությունը ԵԱՏՄ շուկայի և երրորդ երկրների հետ առևտրի վրա։ Առանձնահատուկ ուշադրություն են դարձվրել կանաչ նախագծերի չափորոշիչների (մոդելային տաքսոնոմիաների) վերաբերյալ կարծիքների փոխանակմանը։

«Ածխածնի շուկայի զարգացման ընդհանուր մոտեցումների ձևավորումը կարող է ծառայել ոչ միայն ԵԱՏՄ-ում արտահանմանն ուղղված արտադրությունների պաշտպանության, այլև համեմատաբար ցածր ածխածնային հետք ունեցող կամ այն նվազեցնելու զգալի ներուժ ունեցող ոլորտներում մրցակցային առավելությունների զարգացման նպատակներին», — նշել է Վլադիմիր Սերպիկովը։