Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Եվրասիական լոգիստիկ օրը քննարկել են ԵԱՏՄ-ում լոգիստիկայի զարգացման վրա մաքսային կարգավորման ազդեցության հարցը
Եվրասիական լոգիստիկ օրը քննարկել են ԵԱՏՄ-ում լոգիստիկայի զարգացման վրա մաքսային կարգավորման ազդեցության հարցը
14.10.2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը մասնակցել է Եվրոպական բիզնեսի ընկերակցության և Անդրեվրասիական փոխադրումների հարցերով համակարգող խորհրդի կողմից կազմակերպված «Եվրասիական լոգիստիկ օր» միջազգային համաժողովի լիագումար նստաշրջանին: Իր ելույթում նա մանրամասն անդրադարձել է եվրասիական լոգիստիկային աջակցելուն ուղղված Հանձնաժողովի մաքսային բլոկի աշխատանքներին:
«Նավիգացիոն կապարակնիքների ներդրումը, Մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի իրագործումը կարևոր քայլեր են, որոնք կնպաստեն Եվրասիական տնտեսական միության տարածքով փոխադրումների զարգացմանը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը:Ռուսլան Դավիդովը պատմել է, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի փոփոխությունների՝ նախապատրաստման ավարտական փուլում գտնվող փաթեթն արտացոլում է գործարար համայնքի առաջարկները և պարունակում է նորմեր ԵԱՏՄ լոգիստիկ ներուժի բարձրացման համար: Դրանց թվում են կոնտեյներների հայտարարագրման վերացումը, էլեկտրոնային փաստաթղթերի կիրառման ընդլայնումը, կաբոտաժային և կոնտրեյլերային փոխադրումների կարգավորումը:
ԵՏՀ մաքսային բլոկի ղեկավարը շեշտել է սահմանային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը Միության տարանցիկ գրավչության զարգացման համար: Նա կարևորել է Հանձնաժողովի աշխատանքը անցակետերի սարքավորմանը և կահավորմանը ներկայացվող միասնական պարտադիր պահանջների ձևավորման ուղղությամբ:
«Անցակետերում թվային տեխնոլոգիաների օգտագործումը թույլ է տալիս արագորեն մշակել մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և փոխադրամիջոցների մասին տեղեկատվությունը և էապես բարձրացնել նման տեղափոխման ծավալները հսկիչ ընթացակարգերի ժամականի կրճատման հաշվին, — նշել է ԵՏՀ նախարարը: — Հաշվի առնելով այս աշխատանքի կարևորությունը՝ ԵԱՏՄ մաքսային սահմանի անցակետերի համակարգված զարգացումը ներառվել է նաև ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման պլանում»: