Մոսկվայում կայացած խորհրդաժողովում քննարկել են GMP ստանդարտների ներդրումը
18.09.2025
Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Չինարա Մամբետալիևայի մասնակցությամբ կայացած 10-րդ Համառուսաստանյան GMP խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղագործական ոլորտի նվաճումները և զարգացման հեռանկարները:
Քննարկման ընթացքում ԵՏՀ ներկայացուցիչը կարևորել է դեղագործական արտադրությունում նGMP ստանդարտների ներդրման դերը:
«GMP կանոններից են կախված դեղամիջոցների որակը, արդյունավետությունը և անվտանգությունը, հետևաբար՝ նաև բնաչության առողջությունը, — նշել է Չինարա Մամբետալիևան: — Այս ոլորտում միասնական նորմերի ներդրումը զգալիորեն բարելավել է դեղերի, դեղագործական ձեռնարկությունների անձնակազմի որակը, կադրերի նախապատրաստումը և ատեստավորումը»:
Չինարա Մամբետալիևան նաև մասնակցել է «ԵԱՏՄ բժշկական կիրառության դեղամիջոցների ընդհանուր շուկա» նստաշրջանին, որի ընթացքում քննարկվել են պրոֆիլային հարցեր, այդ թվում՝ դեղագործական ոլորտում կարգավորիչ փոխգործակցության վերաբերյալ:
GMP (Good Manufacturing Practice)՝ միջազգային նորմերի և կանոնների համակարգ, որոնք սահմանում են արտադրությանը և որակի վերահսկողությանը ներկայացվող պահանջներ արտադրանքի, այդ թվում՝ դեղագործական արտադրանքի անվտանգությունն ու արդյունավետությունը երաշխավորելու նպատակով: