Նորություններ

16.02.2023

Փոփոխություններ են կատարվել Ենթակարանտինային արտադրանքի ցանկում և ԵԱՏՄ միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներում

Ենթակարանտինային արտադրանքի ցանկը մանրամասնվել է «հնդկական մանգիֆերայի (մանգո) կորիզներ» դիրքի մասով:

Միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջները լրացվել են հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներով՝ որոշակի տեսակի ենթակարանտինային արտադրանքում (օրինակ՝ շի ընկույզ, շորեյա, ճարպի ընկույզ, հնդկական գարցինիայի սերմեր, հնդկական մանգիֆերա (մանգո) կորիզներ), որը կարող է լինել կապրային բզեզի տարածման աղբյուր, վերջինիս բացակայության մասով։

Կապրային բզեզը կարանտինային օբյեկտ է, որը ներառված է ԵԱՏՄ տարածքում բացակայող կարանտինային վնասատուների օրգանիզմների բաժնում։ Կապրային բզեզի թրթուրները կարող են վնասել ցորենը, տարեկանը, գարին, վարսակը, եգիպտացորենը, բրինձը, գետնանուշը, բամբակի և կտավատի սերմերը, ալյուրն ու մակարոնեղենը, իսկ երբեմն նույնիսկ թուղթն ու պարկագործվածքը:

Բացի այդ, բույսերի կարանտինի ոլորտում Միության իրավական ակտերում (Ենթակարանտինային արտադրանքի ցանկ և Միասնական պահանջներ) կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ, որոնք վերաբերում են ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության գործող ապրանքային անվանացանկին դրանց համապատասխանեցմանը։

Հանձնաժողովի Խորհրդի որոշումը թույլ կտա ապահովել ԵԱՏՄ տարածքի կարանտինային բուսասանիտարական անվտանգության պատշաճ մակարդակ և նվազագույնի հասցնել կապրային բզեզի ներմուծման և տարածման ռիսկերը։