Նորություններ

19.03.2024

Փոփոխություններ են կատարվել «Մանկական խաղահրապարակների սարքավորումների անվտանգության մասին» տեխկանոնակարգի ստանդարտների ցանկում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փոփոխություններ է կատարել «Մանկական խաղահրապարակների սարքավորումների անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) մեթոդների ստանդարտների ցանկում։

Ցանկը լրացվել է պոլիամիդներից պատրաստված արտադրատեսակներում կապրոլակտամի որոշման մեթոդիկայով, որը մշակվել է Հանձնաժողովի կողմից իրականացված գիտահետազոտական աշխատանքի շրջանակներում: Անցումային շրջան ապահովելու համար դրա կիրառման ժամկետ է սահմանվել 2024 թվականի հոկտեմբերի 1-ից։

Հստակեցվել է նաև մանկական խաղահրապարակների ծածկույթների հոտի ինտենսիվության ցուցանիշը վերահսկելու համար ցանկում ավելի վաղ ներառված մեթոդիկայի կիրառման հնարավորությունը:

Նշված ցանկի փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կոլեգիայի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո: