Փոփոխություններ են կատարվել Բժշկական կիրառման դեղերի գրանցման և փորձաքննության կանոններում
03.11.2026

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը լրացրել է գրանցման ընթացակարգերի դիմումի ձևը դեղամիջոցի ակտիվ նյութի միջազգային չարտոնագրված անվանումը կամ համընդհանուր ընդունված, խմբավորման կամ քիմիական անվանումը նշելու անհրաժեշտությամբ։


ԵՏՀ խորհրդի այս որոշումը կապահովի Եվրասիական տնտեսական միության գրանցված դեղամիջոցների գրանցամատյանում առկա տեղեկատվության միատեսակությունը, թույլ կտա բացառել տարընթերցումները գնումների անցկացման համար դեղեր ընտրելիս, կպարզեցնի Գրանցամատյանում դեղամիջոցի մասին տեղեկատվության որոնումը։