Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Փոփոխություններ են կատարվել Սննդային հավելումների մասին տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրում
Փոփոխություններ են կատարվել Սննդային հավելումների մասին տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրում
12.11.2024
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան ընդունել է Մաքսային միության «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) միջպետական ստանդարտների մշակման ծրագրում կատարվող փոփոխությունները։
Ծրագրից հանվել է վեց դիրք Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից համապատասխան ստանդարտների մշակման կապակցությամբ:
Հետաձգվել են 11 ստանդարտի մշակման վերջնաժամկետները՝ Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից ստանդարտացման ազգային պլանների արդիականացման կապակցությամբ, և երկու ստանդարտի՝ մշակման մասնակիցների առաջարկների հիման վրա դրանց նախագծերի լրամշակման անհրաժեշտության պատճառով: