Յուղաճարպային արտադրանքին վերաբերող Միության տեխկանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված № 2 փոփոխություններն իրականացնելու նպատակով (№ 2 փոփոխություններն ընդունվել են Խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի № 149 որոշմամբ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փոփոխություններ է կատարել Յուղաճարպային արտադրանքին վերաբերող Միության տեխնիկական կանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրում (ՄՄ ՏԿ 024/2011):
Փոփոխությունները նախատեսում են «Բուսական յուղեր, կենդանական ճարպեր և դրանց վերամշակման մթերք: Ճարպաթթուների տրանսիզոմերների զանգվածային բաժնի որոշման մեթոդներ» ԳՕՍՏ 31754-2012 փոփոխությունների մշակման վերջնաժամկետի ճշգրտում, ինչպես նաև Ծրագրի լրացում 37-րդ դիրքով՝ «Կենդանական և բուսական ճարպեր և յուղեր. Մոնոքլորպրոպանդիոլների (ՄՔՊԴ) և գլիցիդոլի ճարպաթթուների բարդ եթերների պարունակության որոշում ԳՔ/ՄՍ-ի կիրառմամբ: Մաս 4: Արագ ալկալային վերաեթերիֆիկացում օգտագործող մեթոդ և 2-ՄՔՊԴ, 3-ՄՔՊԴ և գլիցիդոլի պարունակության չափում ԳՔ/ՄՍ/ՄՍ կիրառմամբ» ISO 18363–4:2021 հիման վրա ԳՕՍՏ-ի մշակման մասով: Ստանդարտի պատասխանատու մշակողը Ռուսաստանի Դաշնությունն է:
Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալու պահից։