Փոփոխություններ են կատարվել կոսմետիկական արտադրանքի ստանդարտների մշակման ծրագրում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան կողմից հաստատել է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի իրականացումն ու կիրառումը ապահովող միջպետական ստանդարտների մշակման ծրագրի փոփոխությունները:

Փոփոխությունները նախատեսում են հինգ միջպետական ստանդարտի մշակում, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստանդարտների հիման վրա օծանելիքակոսմետիկական արտադրանքում ֆորմալդեհիդի որոշման երկու ստանդարտ, ISO միջազգային ստանդարտների հիման վրա արևապաշտպան միջոցների փորձարկման մեթոդների երկու ստանդարտ և SMIIC Իսլամական երկրների ստանդարտացման և չափագիտության ինստիտուտի ստանդարտի հիման վրա Halal օծանելիքակոսմետիկական արտադրանքի վերաբերյալ մեր ստանդարտ:

Նաև նախատեսվում է փոփոխություն կատարել ինը միջպետական ստանդարտում: