Փոփոխություններ են կատարվել ԵԱՏՄ պատշաճ արտադրական պրակտիկայի կանոնների պահանջներին արտադրության համապատասխանության հավաստագրում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական պրակտիկայի կանոնների պահանջներին արտադրության համապատասխանության հավաստագրի ձևի փոփոխությունները՝ ԵԱՏՄ պատշաճ արտադրական պրակտիկայի կանոնների և Եվրոպական միության համանման կանոնների պահանջների համադրելիության համապատասխանության հայտարարագրի ձևով: Սա Կարիբյան ավազանի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների երկրներին հնարավորություն է տալիս կիրառելու նշված հավաստագրերն առանց երրորդ երկրների դեղագործական տեսչությունների կողմից Միության պետությունների արտադրողների կրկնակի ստուգումների: 

Նման փոփոխությունների ընդունումը թույլ կտա ապահովել անդամ պետությունների արտադրողների դեղագործական արտադրանքի արտահանումը երրորդ երկրներ։