Նորություններ

10.06.2022 (Обновлено: 06.07.2022 11:27)

Փոփոխություններ են կատարվել «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» տեխնիկական կանոնակարգում

ԵՏՀ խորհուրդը փոփոխություններ է կատարել Մաքսային միության «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» տեխնիկական կանոնակարգում: Դրա կիրառման ոլորտից հանվել են շահագործման մեջ եղած բժշկական արտադրատեսակները և տեխնիկական միջոցները, ինչպես նաև Միության այլ տեխնիկական կանոնակարգերի կիրառման բնագավառում մտնող արտադրանքը, որոնք այդ օբյեկտների համար սահմանում են էլեկտրամագնիսական համատեղելիության

Հստակեցվել են հասկացությունների ապարատը, շահագործման փաստաթղթերում նշվող տեղեկությունների կազմը, սերտիֆիկացման ձևով անվտանգության պահանջներին համապատասխանության հավաստման ենթակա տեխնիկական միջոցների ցանկը:

Փոփոխությունները մշակվել են Բելառուսի Հանրապետության Ստանդարտացման պետական կոմիտեի կողմից՝ ԵԱՏՄ երկրների պետական մարմինների հետ համատեղ և ուղղված են տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտի հստակեցմանը, Միության մյուս ընդունված տեխնիկական կանոնակարգերի դրույթների կրկնօրինակման բացառմանը:

Փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանք ընդունելու մասին ԵՏՀ Խորհրդի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո:

ԵՏՀ Կոլեգիայի առանձին որոշմամբ կսահմանվեն մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի կիրառման, ինչպես նաև շրջանառության մեջ դնելու և նման փաստաթղթերով արտադրանքի շրջանառման անցումային դրույթները:

Անցումային շրջանի ժամկետը կսահմանվի՝ հաշվի առնելով ստեղծված փորձը։