Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել Մաքսային միության «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում։
Փոփոխությունները հաշվի են առնում տեխկանոնակարգի կիրառման պրակտիկան և նախատեսում դրանում նոր արտադրանքի ներառումը (վերջինիս ներկայացվող պահանջներով), տեխկանոնակարգի օբյեկտների նկատմամբ գործող պահանջների, դրա հայեցակարգային ապարատի հստակեցումը, ինչպես նաև համապատասխանության գնահատման տիպային սխեմաներին հարմարեցումը:
Այսպես, տեխկանոնակարգի կիրառման ոլորտ են ներառվում ձեռքի շղթայական սղոցով կտրվածքներից պաշտպանության միջոցները և միջացներին և սարդակերպերին (տզերին) վանող ռեպելենտները և այդ արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջները:
Բացի այդ, հստակեցվում են մի շարք անհատական պաշտպանության միջոցներին՝ ընդհանուր արտադրական աղտոտվածություններից, բարձրությունից ընկնելու դեպքերից, քիմիական գործոններից, բարձր ջերմաստիճաններից, էլեկտրահարումներից պաշտպանության միջոցներին ներկայացվող անվտանգության գործող պահանջները:
Պաշտպանության առանձին միջոցների համար սահմանվում են անվտանգության նոր պահանջներ: Օրինակ՝ վայրէջքի սարքերի, այդ թվում՝ ավտոմատ կառավարմամբ սարքերի դինամիկ բեռնմանը ներկայացվող պահանջները, լսողության և շնչառության օրգանների պաշտպանության միջոցներով աղմուկի կլանման ցուցանիշները, գլխի և ձեռքերի պաշտպանության միջոցների ջերմամեկուսացման, զով ջրից պաշտպանիչ հագուստի ջերմային դիմադրության և ջերմամեկուսացման ցուցանիշները:
Հաշվի առնելով պահանջների արդիական լինելը՝ տեխկանոնակարգում հստակեցվում է նաև դրա հայեցակարգային ապարատը: Այդ թվում՝ սահմանվում են հետևյալ նոր եզրույթները՝ «գործող նյութ», «պաշտպանիչ հարմարանք», «ռեպելենտ միջոց», «ռեսպիրատոր» և այլն, և դրանց սահմանումները:
ԵՏՀ խորհրդի որոշմամբ սահմանվել է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտնում հրապարակվելուց 12 ամիս հետո, բացառությամբ առանձին նոր պահանջներից, որոնց ուժի մեջ մտնելը պայմանավորված է ստանդարտների ցանկերում փորձարկումների նոր մեթոդների ներառմամբ: