Նորություններ

26.01.2022 (Обновлено: 03.02.2022 16:25)

ԵԱՏՄ-ի արտաքին պարտքն աճել է 5,2%-ով

Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում արտաքին պարտքը 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 722,1 միլիարդ ԱՄՆ-ի դոլար և 2020 թվականի հոկտեմբերի 1-ի համեմատ աճել է 5,2%-ով կամ 35,9 միլիարդ ԱՄՆ-ի դոլարով։ Արտաքին պարտքի աճը նկատվել է ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում և կազմել է. Հայաստանում՝ 9,6%, Բելառուսում՝ 4,3%, Ղազախստանում՝ 3,0%, Ղրղզստանում՝ 0,7%, Ռուսաստանում՝ 6,1%։

Արտաքին պարտքի կառուցվածքը տարբերվել է ըստ ԵԱՏՄ անդամ պետությունների։ 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում գերակշռել է պետական կառավարման մարմինների պարտքը, Ղազախստանում՝ ուղղակի ներդրումների գծով պարտքը, Ռուսաստանում՝ մյուս հատվածների պարտքը։

Միջազգային ռեզերվներով պարտքի բարձր մարումը ապահովված է միայն Ռուսաստանում (125%)։ ԵԱՏՄ անդամ մյուս պետություններում այդ ցուցանիշը կազմել է Բելառուսում 20%-ից մինչև 36%՝ Ղազախստանում։ 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, 2020 թվականի նույն օրվա համեմատ, միջազգային ռեզերվները արտաքին պարտքի տոկոսներով աճել են ԵԱՏՄ բոլոր պետություններում, Ռուսաստանից բացի։

Ավելի մանրամասն տեղեկատվությունը տեսեք վիճակագրության վարչության էքսպրես ակնարկում։