ԵԱՏՄ-ում արտաքին պարտքը կրճատվել է 119.7 մլրդ դոլարով

Եվրասիական տնտեսական միությունում արտաքին պարտքը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կրճատվել է 119.7 մլրդ դոլարով կամ 18%-ով։

2022 թվականի նույն օրվա համեմատ համախառն արտաքին պարտքը կրճատվել է Բելառուսում (11.7%-ով) և Ռուսաստանում (26.8%-ով)։

Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում պարտքն աճել է (9.5%-ով, 0.8%-ով և 8.2%-ով համապատասխանաբար)։

Համախառն արտաքին պարտքի կառուցվածքի և դինամիկայի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության էջում՝ «Արտաքին պարտք» բաժնում։