Նորություններ

07.09.2022 (Обновлено: 15.09.2022 10:07)

ԵԱՏՄ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերը դարձել են Բակիտժան Սագինտաևի Հայաստան կատարած այցի հիմնական թեմաները

Սեպտեմբերի 5-ից 6-ը ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը այց է կատարել Հայաստանի Հանրապետություն, որի ընթացքում հանդիպումներ ունեցավ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի, Կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանի հետ: Բացի այդ, հանդիպումներ են կայացել գործարար համայնքի և բանկային հատվածի ներկայացուցիչների հետ։

Հայաստանի փոխվարչապետ, ԵՏՀ Խորհրդի անդամ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկվել են ինտեգրման արդիական հարցեր, այդ թվում՝ ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման, ապրանքների էլեկտրոնային առևտրում անուղղակի հարկերի վարչարարության մեխանիզմների մասով, ինչպես նաև փոխադարձ առևտրում ազգային արժույթների օգտագործման զարգացման հանձնարարականներ:

 Բակիտժան Սագինտաևը նշել է, որ Հայաստանը ամենայն պատասխանատվությամբ է մոտենում ինտեգրման հարցերին։ «Պետական կառավարման մարմիններն արդյունավետ լուծում են առաջադրված խնդիրները։ Այսօրվա դրությամբ չկան «կախված» հարցեր, որոնք անհրաժեշտ է օպերատիվորեն լուծել երկկողմ կամ բազմակողմ մակարդակով», - ընդգծել է նա։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման շրջանակներում Բակիտժան Սագինտաևն ընդգծել է, որ Հանձնաժողովի խնդիրն է օգնել, որպեսզի ԵԱՏՄ ներքին շուկան առավերագույնս արդյունավետ գործի, վերանան առկա արգելքները և նոր խոչընդոտներ չառաջանան։ Բակըժան Սագինտաևը Էկոնոմիկայի նախարարության հարթակում նաև հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են հայաստանյան գործարար շրջանակներին հետաքրքրող առաջնահերթ հարցեր։ 

Դրանք են փոխադարձ առևտրում ապրանքների ազատ տեղաշարժի ապահովման, ինչպես նաև ալկոհոլային արտադրանքի, ոսկերչական իրերի և դեղամիջոցների շրջանառության կարգավորման հարցերը։ Հայաստանի Կենտրոնական բանկի հետ երկկողմ հանդիպման շրջանակներում քննարկվել են փոխադարձ առևտրում ազգային արժույթով հաշվարկներին անցնելու, ֆինանսական ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման, ընդհանուր բորսայական տարածքի կառուցման հարցերը, ինչպես նաև վճարահաշվարկային ենթակառուցվածքի զարգացումը։ Բանկային հատվածի ներկայացուցիչները նշել են մի շարք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի ֆինանսական շուկան մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների այսօրվա օրակարգում գտնվող խնդիրների լուծման նպատակով ընդհանուր փոխգործակցության նկատմամբ։

Բակիտժան Սագինտաևի և Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ֆիզիկական անձանց կողմից իրացվող ապրանքների էլեկտրոնային առևտրից անուղղակի հարկերի գանձման կարգի հարցին։ Բացի այդ, քննարկվել է Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին համաձայնագրի իրականացման հարցը։ Ներկայումս Հայաստանը լրամշակում է հետագծելիության ազգային համակարգը՝ պիլոտային նախագծի իրականացման համար վերջինս հետագծելիության ընդհանուր համակարգին միացնելու նպատակով:

«Հետագծելիության համակարգի հիմնական խնդիրն է հաստատել ապրանքների շրջանառության օրինականությունը Միության մի պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք փոխադրելիս», - նշել է Բակիտժան Սագինտաևը: