Նորություններ

22.09.2022 (Обновлено: 03.10.2022 11:01)

Kazakhstan Growth Forum համաժողովի ընթացքում քննարկել են ԵԱՏՄ գործունեության հարցերը

Սեպտեմբերի 22-ին Ալմաթիում կայացած Kazakhstan Growth Forum համաժողովի ընթացքում ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը խոսել է ընթացիկ տնտեսական պայմաններում Եվրասիական տնտեսական միության գործունեության, ներքին շուկայի անխափան գործունեության ապահովման և ԵԱՏՄ երկրներում բիզնեսի համար հարմարավետ պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին: 

Մասնավորապես, Բակիտժան Սագինտաևը տեղեկացրել է տնտեսությունների կայունության բարձրացման համար պայմանների ստեղծման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի գործունեության մասին, ներառյալ՝ այնպիսի ուղղություններով մակրոտնտեսական կայունության ապահովումը, ինչպիսիք են մաքսասակագնային կարգավորումը, ԵԱՏՄ ներքին շուկան և կոոպերացիան, փոխադարձ հաշվարկները։

Համաժողովի մասնակիցները մտքեր են փոխանակել ի շահ բիզնեսի եվրասիական ինտեգրման հնարավորությունների մասին։

«Եվրասիական ինտեգրման ներուժն ուղղված է ազգային տնտեսությունների մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացմանը և Միության շրջանակներում սիներգետիկ ինտեգրացիոն էֆեկտների ձեռքբերմանը»,- նշել է ԵՏՀ նախարարը։

Տեղեկանք

«Kazakhstan Growth Forum»-ը առանցքային իրադարձություն է Ղազախստանի բիզնեսի համար։ Համաժողովը կազմակերպվել է 2010 թվականին Centras ընկերությունների խմբի կողմից՝ որպես տնտեսության մասնավոր հատվածի մասնագիտական երկխոսության հարթակ։ Այս տարվա համաժողովի հիմնական թեմաներն էին Ղազախստանի մարտահրավերները, տնտեսական նոր ուղեգիծը և ժամանակակից բիզնեսի իրավասությունները։