Նորություններ

17.04.2025

Էլդար Ալիշերովը և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են ինտեգրման և մակրոտնտեսության հարցեր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը Երևանում աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։

«Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանը մնում է ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը, – ընդգծել է Էլդար Ալիշերովը։ – Օրինակ՝ 2024 թվականին երկրի տնտեսությունն աճել է 5.9%-ով։ Բարձր է մնում տնտեսական ակտիվությունը. 2025 թվականի փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.1%։ Դրական միտումներ է արձանագրում աշխատաշուկան. նկատվում է աշխատավարձի և զբաղվածության աճ, էապես նվազել է գործազրկությունը»։

Կողմերը մտքեր են փոխանակել եվրասիական ինտեգրման զարգացման հեռանկարների շուրջ։ Առանձնահատուկ ուշադրություն են դարձրել Հռչակագիր-2030-ի իրագործման պլանի նախապատրաստմանը։ Կարևորվել է այն Եվրասիական տնտեսական միության զարգացման առարկայական միջոցառումներով լցնելու հարցը։