Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության իշխանության մարմինների, բիզնեսի ներկայացուցչներ, նշված ոլորտի առաջատար փորձագետներ:
Խորհրդաժողովի շրջանակներում Ժանար Ադիկովան ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ազգային ռեժիմի ապահովման հարցերը և խոսել փոխադարձ գնումների հասանալիության ապահովման համար կատարվող աշխատանքի մասին, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների արդյունաբերական ապրանքների ծագման երկրի որոշման միջոցով:
«Հանձնաժողովը կոչ է անում ավելացնել գնումների մրցակցային եղանակները, որի ցուցանիշը ԵԱՏՄ-ում այժմ կազմում է 54 տոկոս», — իր ելույթում նշել է Ժանար Ադիկովան:
Նա նախանշել է այն խնդրահարույց ասպեկտները, որոնց բախվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Միության երկրներում դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների պետական գնումների ազգային ռեժիմն ապահովելիս:
«Դեղեր արտադրողները քիչ ծանոթ են ԵԱՏՄ պետգնումներին մասնակցության համար ծագման երկրի եվրասիական հաստատման համակարգի աշխատանքին: Ընդհանուր առմամբ, բանակցային գործընթացը դրական դինամիկա է գրանցում, իսկ արտադրության ամբողջ շրջափուլի հաստատման պահանջի մասով դեռ սպասվում են բանակցություններ և լուծումներ ԵԱՏՄ մարմինների նիստերին», — հայտնել է Ժանար Ադիկովան:
Այս թեմայով զեկույցի շրջանակներում Ժանար Ադիկովան ներկայացրել է եզրահանգումները դեղագործական ոլորտի ապրանքների արտադրության տեղայնացման և ծագման երկրի հաստատման մոտեցումների փոփոխությունների վերաբերյալ: Բանախոսը նաև խոսել է բանակցային գործընթացի փուլի և բժշկության ոլորտի պետգնումների համար ԵԱՏՄ իրավունքի ձևավորման ուղղությամբ Հանձնաժողովի կատարվող աշխատանքների մասին: