Նորություններ

15.09.2022 (Обновлено: 26.09.2022 09:01)

Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի ընթացքում քննարկել են կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման հարցեր

Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեի մասնակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության նորմատիվ իրավական բազայի ձևավորման և կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման վերաբերյալ համաձայնագրերի և առաջարկների փաթեթը։ Նիստը կայացել է սեպտեմբերի 15-ին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխամասային գրասենյակում, ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևի նախագահությամբ։

Հանդիպման մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ստանդարտացված լիցենզիայի մասին համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքը։

«Այս համաձայնագրի հիմնական նպատակն է ապահովել ծառայությունների բանկային և ապահովագրական հատվածներում գործունեության տեսակների ստանդարտացված լիցենզիայի փոխադարձ ճանաչումը, որը թույլ է տալիս պարզեցված ընթացակարգով իրավաբանական անձ հիմնել կամ ձեռք բերել կեցության պետության տարածքում», - ընդգծել է Բակըժան Սագինտաևը։

Խորհրդատվական կոմիտեի անդամները քննարկել են ԵԱՏՄ անդամ որևէ պետության բրոքերների և դիլերների մասնակցությունը Միության մյուս երկրների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կողմից կազմակերպված աճուրդներին թույլատրելու մասին համաձայնագրի նախագիծը, լիազորված մարմինների, արդարադատության, արտաքին գործերի նախարարությունների և ֆինանսական վերահսկողության մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված փորձագիտական խորհրդակցությունների արդյունքները։

 

«Համաձայնագիրն ազգային բորսաներին իրավունք է տալիս ճանաչել բրոքերների և դիլերների լիցենզիաները, որոնք տրվել են Միության պետությունների լիազոր մարմինների կողմից, և ապահովել աճուրդներին հավասար պայմաններով նրանց անմիջական մասնակցության հնարավորությունը», - նշել է Բակիտժան Սագինտաևը։

Նիստի ընթացքում քննարկվել է Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ երկրների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանը, ինչպես նաև ազգային վճարային համակարգերի զարգացման, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկության ֆինանսավորմանը հակազդեցության ոլորտի կարգավորման հարցեր։