Մինսկում քննարկել են եզակի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատման հարցեր
Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Բելառուսի հավատարմագրման պետական կենտրոնի հետ համատեղ կազմակերպված կլոր սեղանին քննարկել են եզակի տրանսպորտային միջացների համապատասխանության գնահատման, ինչպես նաև Մաքսային միության «Անվավոր փոխադրամիջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) տեխնիկական կանոնակարգի առանձին դրույթների կիրառման արդիական հարցեր:


ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Մաքսիմ Քիմը՝ նշելով եզակի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատման առանձնակի արդիականությունը, խոսել է նշված տեխկանոնակարգի ընդունված և նախատեսված փոփոխությունների մասին:

Կլոր սեղանի մասնակիցները քննարկել են աշխատանքային խմբի գործունեության արդյունքում ձևավորված հարցերին, որոնք առաջացրել է 018/2011 ՄՄ ՏԿ-ի առանձին դրույթների ոչ միանշանակ իրավակիրառ պրակտիկան: Դրանք վերաբերում են եզակի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատմանը և համապատասխան ԳՕՍՏ 33670-2015-ին:

   

Կլոր սեղանի աշխատանքին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության երկրների պետմարմինների, կազմակերպությունների և գործարար համայնքի ավելի քան 80 ներկայացուցիչ:

 



Скачать исходники фотографий