Նորություններ

23.05.2023 (Обновлено: 25.05.2023 09:31)

Առաջիկա 10 տարվա ընթացքում էլեկտրոնային առևտրի զարգացման հարցերը կքննարկեն Մոսկվայում կայանալիք ԵՏՀ-2023 նստաշրջաններից մեկի մասնակիցները

Մոսկվայում կայանալիք 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի ընթացքում կանցկացվի «Վաղվա էլեկտրոնային առևտուրը. զարգացման մոտեցումներ ԵԱՏՄ-ում» նստաշրջանը Եվրասիական տնտեսական միության երկրների բիզնեսները և կարգավորիչների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: ԵՏՀ-2023-ը կանցկացվի մայիսի 24-ից 25-ը Մոսկվայում, միջոցառման օպերատորը Ռոսկոնգրես հիմնադրամն է:

«Էլեկտրոնային առևտրի աճը, որի էական ցուցանիշները մենք տեսել ենք համավարակի ժամանակ, շարունակվում է մինչ օրս: Այժմ արդեն Եվրասիական տնտեսական միության որոշ երկրներում դրա բաժինը կազմում է ոչ պարենային ապրանքների ամբողջ մանրածախ շուկայի մոտ մեկ երրորդը, և ակնհայտ է, սա սահմանը չէ: ԵԱՏՄ-ում արդեն ամրագրված են էլեկտրոնային առևտրի զարգացման հիմնական միջոցառումները, և այժմ անհրաժեշտ է ձևավորել Միության իրավունքի մշակման հաջորդ քայլերը, որոնք թույլ կտան շուկայի բոլոր մասնակիցների համար առավել արդար միջավայր ապահովել և տնտեսության այս հատվածում ներդնել նոր տեխնոլոգիաներ և բիզնես գործընթացներ»,- նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։

Միջոցառմանը հրավիրված բանախոսների թվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Վլադիմիր Իլյիչևը, Wildberries-ի գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը, Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի փոխնախարար Նինա Եմելյանովան, «Օզոն հոլդինգ» ՍՊԸ կառավարիչ տնօրեն Սերգեյ Բելյակովը, Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի փոխնախարար Նազարբեկ Մալաևը, ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի էլեկտրոնային առևտրի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Լուկա Կաստելանին։ Որպես նստաշրջանի մոդերատոր հանդես կգա Համացանցային առևտրի ընկերությունների ընկերակցության նախագահ Արտյոմ Սոկոլովը:

Նստաշրջանի մասնակիցները կքննարկեն էլեկտրոնային առևտրի զարգացման հիմնական թրենդները, Միությունում միասնական շուկայի ձևավորման հարցերն ու գերակա ուղղությունները, հիմնական գլոբալ միտումները, ինչպես նաև առավել զգայուն խնդիրների լուծման ուղիները։

2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը համընկել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և դիտորդ պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի հետ։ Միջոցառումներն անցկացվում են 2023 թվականին ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի Դաշնության նախագահության շրջանակներում: Համաժողովի նպատակն է եվրասիական տարածքում կոոպերացիոն կապերի կատարելագործումը: