Հանձնաժողովի պրոֆիլային հարթակում քննարկվել են էլեկտրոնային առևտրի ապրանքների նոր հայտարարագրի լրացման հարցեր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Սերգեյ Վլադիմիրովի նախագահությամբ կայացել է էքսպրես բեռների և միջազգային փոստային առաքանիների նկատմամբ մաքսային գործառնությունների կատարման կարգի կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի նիստ։

Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ փոստի օպերատորներ և էքսպրես փոխադրողներ:

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը վավերացման փուլում է և ցանկացած պահի կարող է ուժի մեջ մտնել։ ԵԱՏՄ երկրները պետք է պատրաստ լինեն դրան, — նշել է Սերգեյ Վլադիմիրովը։ — Ընդ որում, Օրենսգրքի փոփոխությունների ուժի մեջ մտնելուն զուգահեռ պետք է սկսվեն կիրառվել Հանձնաժողովի մի շարք որոշումներ, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ձևի և լրացման կարգին առնչվող որոշումը»:

Միջոցառման ընթացքում շարունակվել է ԵՏՀ կոլեգիայի նշված որոշման նախագծի քննարկումը։ Ընդհանուր առմամբ, փորձագիտական մակարդակով պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր մաքսային հայտարարագրի ձևի վերաբերյալ և ձևավորվել է այն լրացնելու կարգը։ Օպտիմալ լուծումներ մշակելու և բիզնեսը նոր պայմաններին հարմարեցնելու նպատակով քննարկվել են ԿԱԳ ընթացակարգի անցկացման շրջանակներում նախագծի հանրային քննարկման ընթացքում փոստային օպերատորներից ստացված առաջարկները:

2023 թվականի դեկտեմբերի 25-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում ստորագրվել է Միության մաքսային օրենսգրքում արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման մասով փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։