Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում տեղադրված է «Մրցակցությունը և հակամենաշնորհային կարգավորումը ԵԱՏՄ-ում» էլեկտրոնային ամսագրի հերթական համարը։
Ամսագիրը պարունակում է արդի նյութեր մրցակցության հարցերի, այդ թվում՝ թվային շուկաներում, երկրների պետական հակամենաշնորհային և սակագնային քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության երկրների կարգավորիչների առանցքային գործերի ակնարկ։
Համարի հեղինակները ներկայացրել են անբարեխիղճ մրցակցությանը հակազդելու մեթոդների, մրցակցային քաղաքականության հետագա զարգացման ուղղությունների, հակամենաշնորհային գործերը քննարկելիս գործիքների շրջանակի ընդլայնման և շատ այլ հարցերի իրենց տեսլականը։
Ամսագիրն իր ստեղծման օրվանից դարձել է լիարժեք փորձագիտական հարթակ, որտեղ մրցակցության ոլորտի փորձագետները ներկայացնում են նորարարական գաղափարներ և առաջարկներ եվրասիական տարածքում մրցակցության զարգացման վերաբերյալ։