Նորություններ

14.01.2022 (Обновлено: 01.02.2022 16:29)

Բարձր տեմպերով աճում են ԵԱՏՄ-ի արտաքին և փոխադարձ առևտրի ծավալները

2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ԵԱՏՄ-ից դուրս երկրների հետ արտաքին առևտրի ծավալը կազմել է 752 մլրդ ԱՄՆ-ի դոլար, ինչը 34,3% ավել է անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։ Նախաքովիդային 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների մակարդակը գերազանցվել է 12,6-ով։ Արտահանումն ավելացել է 42,5%, ներմուծումը՝ 22,8%։

2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին փոխադարձ առևտրի ծավալը կազմել է ավելի քան 65,5 մլրդ ԱՄՆ դոլար, որը 32,4%-ով գերազանցում է 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշները և 17,8%-ով բարձր է 2019 թվականի հունվար-նոյեմբեր նախաքովիդային ժամանակահատվածից:

Փոխադարձ առևտրում արտահանման ծավալների աճը գրանցվել է Միության բոլոր պետություններում։ Առավել աճ է նկատվել Ղազախստանում (35,3%) և Ռուսաստանում (35,2%)։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է «Ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրություն» բաժնում՝ Վիճակագրության վարչության էջի էքսպրես-ակնարկում։