Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել ԵՏՀ-ի զեկույցին և սերմնաբուծության միասնական հետագա ուղղություններին

Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ներկայացված զեկույցում նշվել է, որ 2022 թվականից Եվրասիական տնտեսական միության պետությունները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) համակարգմամբ, աշխատել են գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության ոլորտների միութենական օրենսդրության միասնականացման ուղղությամբ:


Ձեռնարկված միջոցները թույլ տվեցին ապահովել սերմերի ընդհանուր շուկայի զարգացումը և գյուղարտադրողների համար բարձրորակ սերմացուի մատչելիությունը: Միությունում սերմերի փոխադարձ առևտուրը 2025 թվականին համապատասխան աշխատանքների մեկնարկի համեմատ աճել է 1.6 անգամ՝ մինչև 80 մլն դոլար, սերմերի արտահանումը՝ 2.3 անգամ, կամ մինչև 82.8 մլն դոլար, երրորդ երկրներից ներմուծումը նվազել է գրեթե 1.5 անգամ՝ մինչև 572.7 մլն դոլար:

ԵՏԲԽ նիստում պետությունների ղեկավարները համակարծիք էին, որ նպատակահարմար է շարունակել աշխատանքը սերմնաբուծության ոլորտի ազգային օրենսդրությունների միասնականացման առանձին ուղղություններով և 2028 թվականի առաջին կիսամյակում զեկույց ներկայացնել անհրաժեշտ միջոցների իրականացման ընթացքի մասին:

«Ընդհանուր առմամբ, սերմնաբուծության միասնականացումը միասնական մոտեցումների, պահանջների և կարգավորման մեխանիզմների կիրառման հաշվին նպաստում է Միության երկրների ագրոարդյունաբերական համալիրի արդյունավետության բարձրացմանը, ինտեգրման խորացմանը և պարենային ապահովվածությանը», - նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը:

ԵԱՏՄ պետությունների գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության ոլորտների օրենսդրության միասնականացմանն ուղղված միջոցների ցանկը հաստատվել է ԵՏԲԽ 2021 թվականի որոշմամբ: