Նորություններ

21.09.2022 (Обновлено: 06.10.2022 13:26)

2022 թվականի 1-ին եռամսյակում ԵԱՏՄ պետությունների մեծ մասում աճել են փոխադարձ ուղղակի ներդրումները

Փոխադարձ ուղղակի ներդրումները Եվրասիական տնտեսական միության երեք անդամ պետությունում 2022 թվականի 1-ին եռամսյակում՝ 2021 թվականի 1-ին եռամսյակի համեմատ աճել են։

Բելառուսում ուղղակի ներդրումներն աճել են 1,4 անգամ, Ղազախստանում՝ 2,3 անգամ։ Ղրղզստանում բացասական արժեքը փոխվել է դրականի։

Ռուսաստանը ԵԱՏՄ-ի հիմնական ներդրողն է (1090,4 մլն ԱՄՆ դոլար)։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության կայքէջի «Փոխադարձ ներդրումներ» բաժնում։