Նորություններ

03.03.2023 (Обновлено: 06.03.2023 17:07)

Յարոսլավլի ձեռնարկությունները կդառնան եվրասիական շարժիչի ստեղծման ծրագրի մասնակիցներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի և տարածաշրջանի ղեկավար Միխայիլ Էվրաևի հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Յարոսլավլի մարզի ձեռնարկությունների համագործակցության ընդլայնման հարցը։
Մասնավորապես, հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տարածքում Յարոսլավլի մարզի ձեռնարկությունների հետ սերտ համագործակցությամբ բաղադրիչային բազայի արտադրության տեղայնացմամբ դիզելային շարժիչների գծի ստեղծման նախագիծը։ 
«Հինգ պետության նախագահները ներդրումային համագործակցության մեջ մտնելու խնդիր են դրել, և մենք կկարողանանք լուծել այդ խնդիրները՝ ստեղծելով համատեղ ծրագրեր։ Դրանցից մեկը լինելու է եվրասիական շարժիչի ստեղծման ծրագիրը։ Այն թույլ կտա ապահովել տեխնոլոգիական ինքնիշխանություն, — հանդիպման արդյունքում հայտնել է Միխայիլ Մյասնիկովիչը։ — Այս նախագիծը պետք է խթան դառնա Միության երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, նրանց տեխնոլոգիական ներուժի ավելացման և շարժիչաշինության ոլորտի արտադրանքի ներմուծումից անկախության ապահովման համար։

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարի խոսքով՝ Յարոսլավլի ձեռնարկությունների հնարավորությունները թույլ են տալիս շատ լրջորեն փոխարինել արևմտյան պետությունների ընկերությունների բացակայող ներմուծումը։ Իսկ կոոպերացիայի ներդրվող մեխանիզմները, այդ թվում՝ նոր նախագծերի աջակցության, ընկերություններին թույլ են տալիս թիրախավորել իրենց դաշնակից երկրները և արդյունքում ավելացնել իրենց ներդրումային ծրագրերը, ստանալ լրացուցիչ շուկաների հասանելիություն և արտոնյալ վարկավորում:

«Յարոսլավլի շարժիչաշինարարները արտադրում են շատ մրցունակ արտադրանք և փաստացի կարող են ամբողջությամբ փոխարինել լրակազմողների ներկրման բացակայող այն մատակարարումները, որոնք նախկինում եղել են», — նշել է Միխայիլ Մյասնիկովիչը:

Նահանգապետ Միխայիլ Էվրաևի խոսքով՝ Յարոսլավլի մարզն ունի տարբերակված արդյունաբերություն։ «Մենք հաջողությամբ զարգացնում ենք ավտոմոբիլային և քիմիական ոլորտը, մեքենաշինությունը, նավաշինությունը և դեղագործությունը: Մենք միության երկրների հետ համագործակցության մեծ հնարավորություններ ունենք առաջադեմ գիտատեխնիկական լուծումների մշակման և ներդրման, կոոպերացիայի զարգացման գործում», — նշել է նա։

Միխայիլ Էվրաևը հավելել է, որ մոտ ապագայում Յարոսլավլի հասարակական տրանսպորտի ոլորտում երթուղիներում կգործեն նաև բելոռուսական արտադրության ՄԱԶ-երը, որոնց շարժիչներն արտադրվում են մարզկենտրոնում։ 

«Բոլորի համար շահավետ կոոպերացիա է ստացվում։ Շատ ուրախ եմ, որ նման համագործակցություն է իրականացվում, — ասել է Միխայիլ Էվրաևը։ — Դա արդյունավետ է նաև սպասարկման առումով։ Գործընկերային հարաբերությունների զարգացման հնարավորությունները հսկայական են։ Այժմ նոր խորշեր են բացվում, շատ արդյունաբերողների աչքերը վառվում են։ Կարևոր է, որ մարդիկ պրոակտիվ դիրքորոշում ունենան, մեծացնեն տեսականին և բարձրացնեն արտադրանքի որակը»: 

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել նաև ԱԱՀ ոլորտի համագործակցությանը։ Թե՛ ԵԱՏՄ երկրները, թե՛ Յարոսլավլի արտադրողները պատրաստ են մեծացնել արտաքին առևտրային գործունեության ծավալները։