ՀԱՀ Սևամորթ բիզնեսի խորհրդի նախագահ Էլիաս Մոնագեն, ՀԱՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մտո Կսուլուն և «Մուսինա-Մահադո» ԱՏԳ-ի գլխավոր գործադիր տնօրեն Լեհլոգոնոլո Մասոգան Ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանի և Արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևի հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում հայտնել են Եվրասիական տնտեսական միության հետ ագրոարդյունաբերական և արդյունաբերական ոլորտներում համագործակցության ընդլայնման փոխադարձ շահագրգռվածության մասին:
ՀԱՀ գործարար շրջանակների և ագրոարդյունաբերական արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ բանակցությունների շրջանակներում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների և ՀԱՀ միջև գյուղատնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցության հեռանկարները, ԵԱՏՄ-ում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի ու պարենի մուտքը երրորդ երկրների շուկաներ ընդլայնելու հարցեր:
«Ակնհայտ է, որ մեր երկրները ներուժ ունեն, իսկ ռեսուրսների առկայությունը և համատեղ գործողությունները ՀԱՀ-ի հետ ԵԱՏՄ
պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացման և գործընկերային հարաբերությունների խորացման մեծ հնարավորություններ են բացում մրցունակ արտադրության ծավալների ավելացման, ԱԱՀ բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման զարգացման և ԵԱՏՄ ագրոինդուստրիայի զարգացման քարտեզում ներառված կոոպերացիոն նախագծերում ներդրումների ներգրացման համար», — հանդիպման ընթացքում ընդգծել է Արմեն Հարությունյանը։
ՀԱՀ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև բուսաբուծության և սերմնաբուծության զարգացման, այդ թվում՝ գյուղատնտեսության արդյունավետության, ԵԱՏՄ ներքին շուկայում և երրորդ երկրների շուկաներում բուսաբուծության արտադրանքի մրցունակության բարձրացման համար նորարարական տեխնոլոգիաների օգտագործման հարցեր:
«Առաջարկում ենք քննարկել ՀԱՀ-ը որպես Հարավային Աֆրիկայի երկրներում զարգացման ծրագրերի իրականացման հարթակ օգտագործելու հնարավորությունը, մասնավորապես՝ Միությունում արդյունաբերության և ագրոարդյունաբերական ոլորտում գործող տեխնոլոգիաների և լավագույն փորձի փոխանցման համար», — նշել է Արմեն Հարությունյանը։
Հարավաֆրիկյան կողմի հետ գործարար հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև արդյունաբերական կոոպերացիայի և ՀԱՀ մշակող արդյունաբերության արտադրական հզորությունների ավելացման համատեղ աշխատանքի կառուցման հնարավորությունները։
«ԵԱՏՄ-ի պատրաստի արտադրատեսակները, մեքենաները և սարքավորումները բարձր մրցունակություն ունեն աֆրիկյան շուկայում և լավ են իրենց դրսևորել, — հայտնել է Նիկոլայ Կուշնարևը: — Առկա է չօգտագործված առևտրատնտեսական ներուժ, որը հնարավոր է մեծացնել՝ զարգացնելով գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև ակտիվ փոխգործակցությունը ուղիղ շփումների միջոցով»։