Նորություններ

07.09.2022 (Обновлено: 15.09.2022 09:50)

2022 թվականի առաջին կիսամյակի համար ԵՏՀ-ն մրցակցության կանոնների խախտում թույլ չտալու ինը նախազգուշացում է տվել

ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Արման Շակալիևը Մինսկում՝ Բելառուսի Հանրապետությունում հակամենաշնորհային կարգավորման 30-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին իր ելույթի ընթացքում խոսել է Հանձնաժողովի կողմից «մեղմ կարգավորման» գործիքների արդյունավետ օգտագործման մասին։
Նախարարը նշել է, որ հակամենաշնորհային կարգավորումը գնալով անցնում է աշխատանքի մեդիատիվ ռեժիմի մրցակցության ընդհանուր կանոնների հնարավոր խախտումը կանխելու նպատակով: 

«Այժմ մենք ակտիվորեն օգտագործում ենք ԵԱՏՄ իրավունքի մեխանիզմները՝ գուշացումն ու նախազգուշացումը, որոնք գործնականում ցույց են տվել իրենց արդիականությունն ու պահանջված լինելը։ Դրանք օգնում են օպերատիվորեն վերականգնել մրցակցությունը՝ էապես նվազեցնելով բիզնեսի վարչական բեռը՝ առանց լիարժեք հետաքննության անհրաժեշտության»,- ընդգծել է Արման Շակալիևը։
Ըստ ԵՏՀ մրցակցային բլոկի ղեկավարի, Հանձնաժողովի աշխատանքի մրցակցային ուղղվածությունը նաև բիզնեսին օգնում է խուսափել հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելուց, ինչը մեծացնում է վերազգային հակամենաշնորհային կարգավորման նորմերի մասին իրազեկվածությունը։

«Բիզնեսից հետադարձ կապ ստանալու առանցքային եղանակը դարձել են հանրային ընդունարանների նիստերը, որոնց 2022 թվականի սկզբից ի վեր մասնակցել է ավելի քան 1,5 հազար ձեռնարկատերեր ԵԱՏՄ երկրներից»,- ասել է նախարարը։

Բանախոսը շնորհակալություն հայտնեց Բելառուսի ձեռնարկատերերին՝ նշելով նրանց ակտիվ մասնակցությունը Միության երկրների պետական գնումներին և հանրապետության տարածքում արտադրված արդյունաբերական ապրանքների ընդգրկումը եվրասիական գրանցամատյանում։

«Ներկայումս արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանը ներառում է տեղեկություններ Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից 7859 արդյունաբերական ապրանքի և դրանց 68 արտադրողի մասին: Դրանցից Բելառուսի Հանրապետությունից ներառված են տեղեկություններ ներառված է 7516 արդյունաբերական ապրանքի և դրանց 63 արտադրողի մասին»,- նշել է Արման Շակալիևը։