ԵՏՀ ֆինանսական քաղաքականության վարչության փոխտնօրեն է նշանակվել Անդրեյ Աքսյոնովը

Անդրեյ Նիկոլայի Աքսյոնովը ծնվել է 1973 թվականին Մինսկում:

1995 թվականին ավարտել է Բելառուսի պետական համալսարանը «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ, 1996 թվականին վերապատրաստվել է Բելառուսի պետական համալսարանում «Տնտեսական կիբերնետիկա» մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1995 թվականին Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի Միջբանկային արժութային բորսայում՝ ճանապարհ անցնելով ֆինանսական շուկայի վերլուծաբանի օգնականից մինչև ֆոնդային բաժնի պետ:

1999-2016 թվականներին ղեկավար պաշտոններում է աշխատել «Բելառուսի արժութաֆոնդային բորսա» ԲԲԸ-ում:

2017 թվականի հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության արժեթղթերի վարչությունում:

2019 թվականի օգոստոսից մինչև 2025 թվականի մայիսը՝ «Արժեթղթերի հանրապետական կենտրոնական դեպոզիտարիա» հանրապետական ունիտար ձեռնարկության տնօրեն:

2023 թվականին ավարտել է Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր Կառավարման ակադեմիան «Ազգային տնտեսության պետական կառավարում» մասնագիտությամբ:

Ֆինանսական շուկաների կազմակերպման թեմայով մի շարք դասընթացների է մասնակցել և ստաժավորում անցել տարբեր երկրներում (Գերմանիա, Ավստրիա, Թուրքիա, Չեխիա, Լեհաստան):

Ստացել է Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության, Բերառուսի Հանրապետության նախարարների խորհրդին առընթեր Արժեթղթերի կոմիտեի, «Բելառուսի արժութաֆոնդային բորսա» ԲԲԸ-ի պատվոգրեր և շնորհակալագրեր:

2025 թվականի մայիսի 12-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության վարչության փոխտնօրեն։