ԵՏՀ-ի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության վարչության տնօրենի տեղակալ է նշանակվել Ալինա Կազաչոնոկը

Ալինա Անատոլիի Կազաչոնոկը ծնվել է 1990 թվականին: 2012 թվականին ավարտել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը «շուկայավարում» մասնագիտությամբ (մասնագիտացումը՝ «գնագոյացում»), իսկ 2016 թվականին՝ այդ համալսարանի մագիստրատուրան՝ «համաշխարհային տնտեսություն» մասնագիտությամբ:

2022 թվականին վերապատրաստվել է Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր կառավարման ակադեմիայում «պետական և տեղական կառավարում» մասնագիտությամբ, իսկ 2024 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի ՊԿԲԴ (պետական կառավարման բարձրագույն դպրոցի) ինստիտուտի բարձր օղակի ղեկավարների նախապատրաստման ծրագրերի կենտրոնում ավարտել է «Պետական կառավարում վարպետ՝ ղեկավարների համար» մասնագիտական վերապատրաստման ծրագիրը։

2012-2016 թվականներին աշխատել է Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գնային քաղաքականության վարչությունում։

2016-2025 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունում: Վերահսկել է բնական մենաշնորհների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հակամենաշնորհային կարգավորման, գնագոյացման և գնումների հարցերը:

2025 թվականի հունվարի 22-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչության փոխտնօրենի պաշտոնին։